Թուլիփ Ճոշի
Թուլիփ Ճոշի | |
|---|---|
|
| |
| Ծնած է |
11 Սեպտեմբեր 1979[1]_—_2008. |
| Ծննդավայր |
Մումպայ, Հնդկաստան[1] |
| Կրթութիւն | Միթիբայ քոլեջ? և Ջամնաբաի Նարսի դպրոց? |
| Քաղաքացիութիւն |
|
| Մասնագիտութիւն | դերասանուհի, նորաձեւութեան կերպար, հեռուստատեսային դերասան և կինոդերասանուհի |
Թուլիփ Ճոշի (11 Սեպտեմբեր 1979[1]_—_2008.
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծնած է Մումպայ, հայրը Կուճարաթէն, մայրը՝ ազգութեամբ հայ, ծնունդով Լիբանանէն։ Զբաղած է թեթեւ աթլեթով։ Ունի երկու քոյր։ Ուսանած է Մումպայի Jamnabai Narsee School մասնաւոր դպրոցը, իսկ յետոյ աւարտած է Vivek College քոլեջը, ուր ստացած է սննդամթերքի եւ քիմիայի գիտական մասնագէտի կրթութիւն։ 2000 թուականին մասնակցած է Հնդկաստանի գեղեցկութեան մրցոյթին, ուր անոր նկատած են գովազդային շատ գործակալներ, որմէ յետոյ յայտնուած է այնպիսի վաճառանիշներու գովազդային հոլովակներու մէջ, ինչպիսին են Ponds, Pepsi, BPL, Smirnoff եւ այլն։ Որպէս յարգանքի տուրք, նկարահանուած է փաքիստանցի երգիչ Նուսրաթ Ֆաթեհ Ալի Խանին նուիրուած տեսաֆիլմուն մէջ։
Կինոնկարահանման հրապարակ յայտնուած է պատահականօրէն։ Ըլլալով ռեժիսոր Եաշ Չոպրայի որդիի` Ատիթիա Չոպրայի հարսնցուի ընկերուհին, ներկայ գտնուած է անոնց հարսանիքին, ուլ ալ իրեն նկատելով հրաւիրած են լսումներու։ Հնդկերէն լեզուին լաւ չտիրապետելու պատճառով անցած է համապատասխան դասընթացքներ։ Կինոդեբիւտը կայացած է 2002 թուականին, Եաշ Չոպրայի «Իմ սիրելիի հարսանիքը» ֆիլմին։ Այդ ֆիլմին մէջ նկարահանուելու համար, կինեմատոգրաֆիստները անոր խորհուրդ տուած են փոխել անունը առաւել հնդկական հնչողութիւն ունեցող անունով, քանի որ հանդիսատեսը կարող էր դժուարութիւն ունենալ արտաբերելու անոր անունը։ Արդիւնքով ան ընտրեց Սանճանա անունը, որ յայտնուեցաւ ֆիլմի ենթագրերուն մէջ։ Այդ ֆիլմին մէջ Թուլիփ Ճոշին նկարահանեց Անճալի Շարմայի դերը։ Կինոնկարը յաջողուած էր եւ դրական արձագանքներ ստացաւ[5]։
Երկու տարի ետքԹուլիփ Ճոշին կրկին յայտնուեցաւ պաստառին, այս անգամ «Ազգ` առանց կանանց» (2003 թ.) կինոնկարում։ Նրա դերակատարումը բարձր գնահատուեց` որպէս դերասանուհի բարձրացնելով նրա հեղինակութիւնը։ Նրա յաջորդ` «Սիրտն աւելին է խնդրում» (2004 թ.) կինոնկարում, Թուլիփ Ճոշիի խաղընկերներն էին Շահիդ Կապուրը, Այեշայ Տակիան եւ Սոհա Ալի Խանը։ Կինոնկարն ստացաւ միջին գնայատական։ «Խաբէութիւն» (2007 թ.) կինոնկարը, որտեղ նկարահանուած էր Թուլիփ Ճոշին, նոյնպէս բարձրացրեց դերասանուհու վարկանիշը։
2009 թուականին Թուլիփ Ճոշին նկարահանուեց իր առաջին փենջաբի «Jag Jeondeyan De Mele» ֆիլմին մէջ, ուր նկարահանուած էր փենջաբեան յայտնի երգիչ եւ դերասան Հարպհաճան Մաննը։ Անոնք միասին նկարահանած են նաեւ 2011 թուականին՝ «Yaara O Dildaara» ֆիլմին մէջ։ 2010 թուականին Թուլիփ Ճոշին նկարահանած է քաննատա լեզուով ստեղծուած «Super» ֆիլմին մէջ։ Այդ ֆիլմը դարձաւ հիթ եւ կրկնօրինակուեցաւ տելուկիի, թամիլերէն եւ հնդկերէն լեզուներով։
Ֆիլմագրութեան ընտրանին
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]| Թուական | Անուանում | Բնօրինակ անուանում | Կերպար |
|---|---|---|---|
| 2002 | Իմ սիրելիի հարսանիքը | Mere Yaar Ki Shaadi Hai | Անճալի Շարմա |
| 2003 | Ազգ` առանց կանանց | Matrubhoomi: A Nation Without Women | Քալքի |
| 2004 | Սիրտը աւելի կը խնդրէ | Dil Maange More!!! | Սառա |
| 2007 | Խաբէութիւն | Dhokha | Սառա Փ. Պուքս, Սառա Զ. Խան |
| 2008 | Սուփերաստղը | Superstar | Մասամ |
| 2009 | Հանգիստ հայրը | Daddy Cool: Join the Fun | Մարիա |
| 2010 | Սուփըր | Super | Մանտիրա |
| 2010 | Հանրակացարան | Hostel | Փայալ |
| 2011 | Զգոյշ եղիր | Be-Careful | պարուհի եւ երգչուհի |
| 2011 | Իմ անունը Սինկհ է | I Am Singh | Սառա Հասան |
| 2014 | Կեցցէ յաղթանակը | Jai Ho | Անճալի |