Paper (ամսագիր)
| Paper անգլ.՝ Paper և անգլ.՝ Paper magazine[1] | |
|---|---|
| Տեսակ | հանդես |
| Ժանր | նորաձևության ամսագիր |
| Լեզու | անգլերեն |
| Հիմնադրվել է | 1984 |
| Հրատարակիչ | PAPER Communications |
| Երկիր | ԱՄՆ |
| Հրատարակման վայր | Նյու Յորք |
| Գրասենյակ | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Հրատարակության պատմություն | 1984 թվականից |
| ISSN | 1073-9122 |
| Կայք | papermag.com(անգլ.) |
Paper–ը Նյու Յորքում հիմնված ամսագիր է, որը կենտրոնանում է նորաձևության, կինոյի, արվեստի, գիշերային կյանքի և փոփ երաժշտության վրա։ Ամսագրի շապիկին հայտնվել են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Քիմ Քարդաշյանը, Մայլի Սայրուսը, Քեթի Փերրին, Ֆերգին, Մրայա Քերին, Պրինսը և Պաս դե լա Ուերտան։ 2009 թվականին իրենց 25–րդ ամյակի առթիվ նրանք կազմեցին հինգ տարբեր շապիկներ և նշեցին այդ տոնը Նյու Յորքի հանրային գրադարանում, որտեղ միջոցառման ընթացքում երգում էին Լայզա Մինելլին, Քուին Լատիֆան և The Virgins խումբը։
Paper–ը ստեղծվել է 1984 թվականին Քիմ Հասթրեիթերի և Դեյվիդ Հերշկովիթսի կողմից, որը սև ու սպիտակ 16 էջից կազմված ամսագիր էր (տպագրվում էր Նյու Յորք Թայմսի գրասենյակներում)։ Սակայն այն ընդլայնվեց և դարձավ գունավոր ամսագիր։
Ամսագիրն ունի նաև կայք, որտեղ կան հոդվածներ, նկարներ, վիդեոներ, հարցազրույցներ և բլոգ։ Կայքում նաև տեղ է գտած PaperTV–ն, որտեղ ներկայացվում է երաժիշտների կադրից դուրս և չհաջողված կադրերն ու երեկույթների տեսահոլովակներ։
PAPER Communications–ը նաև ExtraExtra մարքեթինգային, միջոցառումներ կազմակերպող և արտադրող ընկերության սեփականատերն է։
Քիմ Քարդաշյանի 2014 թվականի նոյեմբերյան շապիկը
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի նոյեմբերյան համարի շապիկին Քիմ Քարդաշյանը նկարահանվել էր ամբողջովին մերկ[2]։ Դրա հետ մեկտեղ ներկայացվել էր #BreakTheInternet հեշթեգը[3]։ Ամսագրի այդ շապիկը առաջացրեց մեծ սկանդալ և տարածում ողջ համացանցում[4][5][6][7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 1073-9122
- ↑ Goude, Jean-Paul (photographer); Fortini, Amanda (text) (2014 թ․ նոյեմբեր). «NO FILTER: An Afternoon With Kim Kardashian». Paper. Վերցված է 2014 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Break The Internet». Paper. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Bayley, Leanne (2014 թ․ դեկտեմբերի 5). «Kim Kardashian attends the launch of THAT magazine». Glamour. UK. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
- ↑ «Kim Kardashian Nearly Broke The Internet… Well, Paper Magazine's Internet!». PerezHilton.com. 2014 թ․ նոյեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Bluestone, Gabrielle (2014 թ․ նոյեմբերի 12). «Kim Kardashian's Entire Body Is Naked in These Paper Mag Photos». Gawker. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
- ↑ McRady, Rachel (2012 թ․ հունվարի 5). «Elders React to Kim Kardashian's Nude Paper Magazine Cover: Watch Now!». Us Weekly. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.
- ↑ Maresca, Rachel (2014 թ․ նոյեմբերի 18). «Kim Kardashian addresses decision to go nude in Paper magazine: 'I love the photos, I did it for me'». Daily News. New York. Վերցված է 2015 թ․ հունվարի 22-ին.