Էթիեն Բաքրո
| Էթիեն Բաքրո | |
|---|---|
| Étienne Bacrot | |
Էթիեն Բաքրոն | |
| Պետություն(ներ) | |
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 22, 1983 (43 տարեկան) |
| Ծննդավայր | Լիլ, |
| Կոչում | Գրոսմայստեր (1997) |
| Առավելագույն վարկանիշ | 2731 (ապրիլ, 2005) |
| Ներկայիս վարկանիշ | 2684 |
| ՖԻԴԵ համար | 605506 |
| 365chess | Etienne_Bacrot |
| Chesstempo համար | 14132 |
| ICCF համար | 14132 |
| Մասնակցել է | Շախմատային օլիմպիադա 1996[1], Շախմատային օլիմպիադա 1998[1], Շախմատային օլիմպիադա 2002[1], Շախմատային օլիմպիադա 2006[1], Շախմատային օլիմպիադա 2008[1], Շախմատային օլիմպիադա 2014[1] և Շախմատային օլիմպիադա 2018 |
| Անդամակցություն | Փարիզի շախմատային ակումբ, SG Porz, Բադեն-Բադեն և Marseille-Échecs? |
| chess22.fr | |
Էթիեն Բաքրո (ֆրանսերեն՝ Étienne Bacrot; 22 հունվարի 1983, Լիլ, Ֆրանսիա), ֆրանսիացի շախմատիստ, գրոսմայստեր (1997), ներկայումս՝ համար 2 շախմատիստը Ֆրանսիայում (Մաքսիմ Վաշիե-Լագրավից հետո)։ Ֆրանսիայի վեցակի չեմպիոն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շախմատ սկսել է խաղալ 4 տարեկանում, արդեն 10-ում հաղթել է բազմաթիվ պատանեկան մրցաշարերում։ 1996-ին՝ 13 տարեկանում առավելության է հասել աշխարհի նախկին չեմպիոն Վասիլի Սմիսլովի նկատմամբ։ Գրոսմայստեր է դարձել 14 տարեկան և 2 ամսական հասակում[2]։ Այդ պահին նա դարձել է աշխարհի ամենաերիտասարդ գրոսմայստերը (նույն թվականի դեկտեմբերին նրա նվաճումը գերազանցել է ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովը)։ Հաղթել է բազմաթիվ խոշոր մրցաշարերում։ 2004 թվականին առաջին անգամ հաղթահարել է վարկանիշային 2700 միավորը, իսկ 2005-ի հունվարին դարձել է ֆրանսիացի առաջին շախմատիստը, որը մտել է աշխարհի լավագույն տասնյակ։
1990-ականների վերջին մարզվել է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովի նախկին մարզիչ Ալեքսանդր Նիկիտինի մոտ։
2006-ին, համաշխարհային 37-րդ օլիմպիադայում 8 հնարավորից վաստակելով 6 միավոր՝ նվաճել է անհատական բրոնզե մեդալ։ Այդ մարցաշարում նրա նշանակալից հաղթանակներից մեկը ամերիկացի Գատա Կամսկու նկատմամբ էր[3]։
Ֆրանսիայի վեցակի չեմպիոն է. 1999-2003-ին՝ հինգ տարի անընդմեջ, այնուհետև՝ 2008-ին, ընդ որում, նա եղել է Ֆրանսիայի ամենաերիտասարդ չեմպիոնը՝ առաջնությունում հաղթելով 16 տարեկանում։
Բաքրոն ունի Ալեքսանդր անունով որդի Նատալի Բոննաֆուայից։
Վարկանիշի փոփոխության գծապատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 OlimpBase
- ↑ ChessBase.com - Chess News - Chess prodigies and mini-grandmasters (անգլ.)
- ↑ «Համաշխարհային 37-րդ օլիմպիադա 2006». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ ՖԻԴԵ ցուցակներով Էլոյի վարկանիշ. Աղբյուրներ: fide.com, benoni.de, olimpbase.org
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էթիեն Բաքրոյի անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում (անգլ.)
- Էթիեն Բաքրոյի պարտիաները chessgames.com կայքում
- Էթիեն Բաքրոյի պաշտոնական կայքը Արխիվացված 2007-12-31 Wayback Machine (ֆր.) (անգլ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթիեն Բաքրո» հոդվածին։ |
| ||||||